Մեսսի. Ցավալի է, որ չհաղթեցինք

Մեսսի. Ցավալի է, որ չհաղթեցինք

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին Բոլիվիայի հետ 1:1 հաշվից հետո խոստովանել է, որ խաղավերջում հոգնած է եղել.

-Բոլիվիայի հետ բարդ է խաղալ ու նման խաղերից հետո վերականգնվելն էլ է դժվար: Եթե հաշվի առնենք Լա-Պասի աշխարհագրական դիրքը, ապա պարզ կլինի, որ մեզ համար բարդ էր խաղալ: Սակայն նախապես գիտեինք` ինչ պայմնաններում ենք խաղալու: Փորձում էինք վերահսկել գնդակը: Ցավալի է, որ լավ արդյունքի չհասանք: Ջանք չենք խնայել դրա համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում