Բոլիվիա-Արգենտինա խաղի ժամանակ ֆուտբոլիստները շնչառական խնդիրներ են ունեցել
27/03/2013 10:57
Նմանատիպ
Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Բոլիվիա-Արգենտինա խաղի ժամանակ ֆուտբոլիստները հաճախ են օգտվել շնչառությունը բարելավող պարագաներից: Ինչպես օրինակ` ներկայացված լուսանկարում Անխել դի Մարիան:
Խաղը տեղի է ունեցել ծովի մակարդակից 3650 մետր բարձրության վրա, ինչն էլ հատկապես արգենտինացի ֆուտբոլիստների մոտ շնչառական խնդիրներ է առաջացրել:
Հիշեցնենք, որ Բոլիվիա-Արգենտինա խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում