«Բարսայում» անհանգիստ են, որ Գվարդիոլան իր հետ կտանի նաև մարզչական կազմի որոշ անդամներին

«Բարսայում» անհանգիստ են, որ Գվարդիոլան իր հետ կտանի նաև մարզչական կազմի որոշ անդամներին

«Բարսայի» ղեկավարությունը վախենում է, որ նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլան մարզչական շտաբի որոշ անդամների կհամոզզի իր հետ աշխատել «Բավարիայում»: Նա ակումբում փոխարինելու է Յուպ Հայնկեսին: Հիմա Պեպը հանգստանում է Բարսելոնայում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ նա այլ նպատակ էլ ունի բացի ժամանակ անցկացնելուց:

Նախկինում հայտնի էր, որ Պեպը ցանկանում է նոր ակումբում աշխատել իր նախկին գործընկերների`Էմելի Ռիկարդի, Դոմենիկ Տորենտի և Կարլոս Պլանչարտի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում