Վիդիչ. Ոչինչ չեմ լսել «Միլանի» հետաքրքրության մասին
27/03/2013 13:12
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նեմանյա Վիդիչը մեկնաբանել է իր’ Իտալիա տեղափոխվելու վերաբերյալ խոսակցությունները:
-Ես ոչինչ չեմ լսել «Միլանի» հետաքրքրության մասին: Ճիշտ է, կան մի քանի ակումբներ, ովքեր դիմել են «Յունայթեդի» ղեկավարությանը ու հետաքրքրվել իմ ծառայություններով: Սակայն ես չեմ պատրաստվում փոխել իրավիճակը: Իհարկե, ֆուտբոլը անկանխատեսելի ու կարող է տեղի ունենալ ամեն բան, ընդ որում, մոտ ապագայում: Բայց հարկավոր է սպասել,- ասել է սերբ ֆուտբոլիստը The Guardian-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում