Պիկե. Չեմ հասկանում այն կատալոնացիներին, ովքեր Իսպանիայի պարտությունն են ցանկանում

Պիկե. Չեմ հասկանում այն կատալոնացիներին, ովքեր Իսպանիայի պարտությունն են ցանկանում

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն քննադատել է կատալոնական ակումբի որոշ երկրպագուների, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Գաղտնիք չէ, որ կատալոնացիները ցանկանում են անկախանալ Իսպանիայից, ու «կապտանռնագույնների» երկրպագուները այս առումով բացառություն չեն: Ու երբ խաղում է Իսպանիայի հավաքականը, նրանք երկրպագուն են մրցակից թիմին:

-Իհարկե, յուրաքանչյուր ոք կարող է մտածել այնպես, ինչպես ցանկանում է: Սակայն ես, միևնույնն է, չեմ հասկանում այն կատալոնացիներին, ովքեր հավաքականի պարտությունն են ցանկանում: Ինչո՞ւ են նրանք ցանկանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների պարտությունը, երբ նրանք իրենց պես կատալոնացի են. ես միշտ հավատարիմ եմ եղել հավաքականին,- ասել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում