Ալոնսոն հիմա էլ «Լոս Անջելես Գելաքսիին» է պետք

Ալոնսոն հիմա էլ «Լոս Անջելես Գելաքսիին» է պետք

«Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին իրենց թիմում տեսնողների ցանկը շատանում է: Ինչպես հայտնի է, Ալոնսոյի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2014-ին: Դեռ այն երկարաձգելու մասին տեղեկություններ չկան, ինչից էլ օգտվում են եվրոպական ու ռուսական որոշ ակումբներ: 

«Անժիի» և «Լիվերպուլի» շարքում է հայտնվել նաև ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին»: Ակումբն արդեն որոշակի քայլեր է անում Ալոնսոյի հետ բանակցելու համար: 

Իսպանիայում չեն բացառում, որ Ալոնսոն գլխավոր մարզիչ Մոուրինյոյի հեռանալու դեպքում կլքի ակումբը: 

Նշենք նաև, որ Խաբին հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել այնտեղ, որտեղ սկսել է ` «Ռեալ Սոսյեդադում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում