Զեեդորֆ. Նեյմարը շատ հայտնի է Բրազիլիայում

Զեեդորֆ. Նեյմարը շատ հայտնի է Բրազիլիայում

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, ով այս պահին հանդես է գալիս բրազիլական «Բոտաֆոգոյում», խոսել է «պենտաքամփեոնների» հարձակվող Նեյմարի մասին:

-Նեյմարը շատ հայտնի է Բրազիլիայում, ընդ որում, ոչ միայն «Սանթոսի» երկրպագուների շրջանում: Երկրի հավաքականի խաղերին երկրպագուների կեսը գալիս են հենց նրա անվամբ մարզաշապիկներով: Նրա մասին ամեն օր գրում են թերթերը, խոսում են հեռուստաընկերությունները: Յուրաքանչյուր եվրոպական ակումբ, որ կգնի Նեյմարին, շատ կշահի տնտեսական տեսանկյունից,- ասել է հոլանդացին La Gazetta dello Sport-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում