Պրանդելի. Իտալիայի հավաքականը շատ դանդաղ էր խաղում

Պրանդելի. Իտալիայի հավաքականը շատ դանդաղ էր խաղում

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է Մալթայի հետ ընտրական հանդիպման մասին, որում իտալացիները հաղթեցին 2-0 հաշվով:

-Մենք գիտեինք, որ խաղադաշտը այդքան էլ լավ վիճակում չի լինի, սակայն շատ դանդաղ խաղացինք: Հետևաբար, մրցակիցը մեզ համար անհարմարություններ ստեղծեց: Մենք կարողանում էինք գնդակ պահել, սակայն հարձակման վերջնական փուլը հաջող չէր:

Մեր պաշտպանների ու կիսապաշտպանների միջև անջատումը մեծ էր, ինչի պատճառով էլ գնդակի վերահսկումը այդքան էլ հաջող չէր ստացվում: Կարող է աբսուրդ թվալ, բայց երկար փոխանցումներին խանգարում էր նաև քամին: Մենք պետք է հիշենք, որ այսպիսի թիմերի դեմ պետք է խաղալ կարճ ու արագ փոխանցումներով,- ասել է Պրանդելին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում