Ջերրարդ. Այժմ Անգլիան պետք է հաղթի իր բոլոր հանդիպումներում

Ջերրարդ. Այժմ Անգլիան պետք է հաղթի իր բոլոր հանդիպումներում

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդը խոսել է Չեռնոգորիայի հետ ընտրական հանդիպման մասին, որում գրանցվեց ոչ-ոքի’ 1-1 արդյունքը:

-Մենք երկրորդ կեսի 20-30 րոպեում դադարեցինք խաղալ, իսկ արտագնա խաղում դա աններելի է: Չէր ստացվում գնդակի վերահսկումը, ինչն էլ խնդիրների հանգեցրեց: Կարծում եմ’ մրցակիցն արժանի էր իր գոլին: 1-0-ն վտանգավոր հաշիվ է, դրա համար էլ հարկավոր էր գնալ առաջ ու խփել երկրորդ գնդակը: Մենք դա չկարողացանք անել:

Սակայն, մենք դեռ հավատում ենք, որ կարող ենք խմբում առաջին տեղ դուրս գալ: Մենք պետք է հաղթենք բոլոր խաղերում ու բարելավենք խաղը երկրորդ կեսերում: Պետք է անպայման երեք միավոր բերենք սեպտեմբերին Ուկրաինայից ու լավ արդյունքի հասնենք նաև մեր հարկի տակ,- ասել է անգլիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում