Պալկին. Լուչեսկուի առջև դրված խնդիրը Չեմպիոնների լիգան հաղթելն է

Պալկին. Լուչեսկուի առջև դրված խնդիրը Չեմպիոնների լիգան հաղթելն է

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը պատմել է, թե պայմանագրի երկարաձգումից հետո ինչ խնդիրներ են դրվել թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի առջև:

-Խնդիրը, մեծ հաշվով, արդեն վաղուց համաձայնեցված է ակումբի նախագահի հետ: Մեր խնդիրը Չեմպիոնների լիգան հաղթելն է:

Դա կարող է տեղի ունենալ, հնարավոր է’ հաջորդ մրցաշրջանում, կամ երկու, կամ երեք տարի հետո, դժվար է ասել, քանի որ խնդիրը շատ բարդ է, սակայն մենք պետք է պայքարենք գրանդ ակումբների հետ: Դա մեր գլխավոր խնդիրն է ու մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ,- ասել է Պալկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում