Մոուրինյո. Մինչև մրցաշրջանի ավարտն իմ բոլոր մտքերը կապված են «Մադրիդի» հետ

Մոուրինյո. Մինչև մրցաշրջանի ավարտն իմ բոլոր մտքերը կապված են «Մադրիդի» հետ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոն այցի ժամանակ հարցազրույց է տվել Sky Sports-ին: Մոուրինյոն խոսել է «Չելսիի», իր պայմանագրի և Լոնդոն կատարած այցի պատճառների մասին: 

«Ռեալի» մասին.

«Մինչև մրցաշրջանի ավարտն իմ բոլոր մտքերը կապված են «Մադրիդի» հետ: Մենք ոչ միայն պայմանագրով ենք կապված, այլ նաև նպատակներով ու ձգտումներով: Դա միակ բանն է, որ այսօր նշանակություն ունի: Իմ մասին բոլոր շշուկները հորինվածքներ են: Ես պրոֆեսիոնալ եմ ու հիմա աշխատում եմ «Ռեալում»: Ակումբի հետ մենք կոնկրետ նպատակներ ունենք Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի հետ կապված»: 

Լոնդոն կատարած այցի մասին.  

«Չգիտեմ, թե ինչո՞ւ պետք է արդարանամ: Նրա համար, որ եկել եմ Լոնդո՞ն: Անկեղծ ասած. ինձ հոգնեցրել են այս թեմայով խոսկցությունները: Լոնդոնում կինս և ես տուն, ընկերներ ունենք: Մենք հաճախ ենք Լոնդոնում լինում և դա լրիվ նորմալ է: Չնայած եղանակին, ես սիրում եմ այս քաղաքը»:

Անգլիական ֆուտբոլ վերադառնալու մասին.

«Չելսիում» աշխատելու տարիներից անչափ ջերմ հիշողություններ ունեմ և կարծում եմ, որ անպայման վերադառնալու եմ անգլիական ֆուտբոլ: «Չելսի» կամ այլ ակումբ»:

«Չելսիի» մասին.

«Իհարկե  «Չելսին» օտար չէ ինձ: Երբեք նրան չեմ կարող որպես հերթական ակումբի վերաբերվել: Ինչպես «Ինտերը»` «Չելսին» ևս հավերժ իմ սրտում կմնա»: 

Ալեքս Ֆերգյուսոնի մասին.

«Մանչեսթեր Յունայթեդը» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի իրական թագավորությունն է: Ես մաղթում եմ, որ նա հնարավորինս երկար այնտեղ աշխատի»:

Ռաֆայել Բենիտեսի մասին

«Բոլորին, այդ թվում նաև Բենիտեսին միայն բարիք եմ մաղթում: Հույս ունեմ, որ մրցաշրջանի ավարտը հաջողված կլինի նրա համար»

Հետևեք մեզ նաև Telegram-ում