Յովետիչ. Ինձ դուր է գալիս անգլիական Պրեմիեր լիգան

Յովետիչ. Ինձ դուր է գալիս անգլիական Պրեմիեր լիգան

«Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», հերթական անգամ չի թաքցրել Պրեմիեր լիգայի նկատմամբ իր համակրանքը:

-Ես լսել եմ «Արսենալի» հետաքրքրության մասին ու դա մեծ պատիվ է ինձ համար: Միշտ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել «Արսենալի» նկատմամբ: Դա մեծ ակումբ է’ մեծ ավանդույթներով, ու լավագույններից մեկը Եվրոպայում:

Դժվար է փոխարինել վան Պերսիին, ով շատ գոլեր է խփել: «Արսենալում» կան խաղացողներ, ովքեր այնքան չեն խփում, որքան հոլանդացին, սակայն նույնպես լավ խաղացողներ են: Նրանք շարունակում են ուժեղ թիմ մնալ: Հեռուստացույցով հաճախ դիտում եմ Պրեմիեր լիգայի հանդիպումները: Այն լավագույն լիգաներից մեկն է, ու դա գրավում է ինձ,- Յովետիչին մեջբերում է ESPN-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում