Ագուերոն կարող է «Սիթիին» օգնել արդեն առաջիկա տուրում

Ագուերոն կարող է «Սիթիին» օգնել արդեն առաջիկա տուրում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ամբողջովին ապաքինվել է ծնկի վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Պրեմիեր լիգայի առաջիկա’ «Նյուքասլի» հետ մրցավեճում, հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածք էր ստացել փետրվարին կայացած «Չելսիի» հետ մրցավեճում:

Վերականգնողական սկզբնական փուլը նա անցավ հայրենիքում, ու այժմ նրա բոլոր խնդիրները մնացել են հետևում:

Պարբերականի տեղեկություններով, Սերխիոն փոքր հնարավորություն ունի մասնակցելու արդեն «Նյուքասլի» հետ մրցավեճին, սակայն ավելի հավանական է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին նրան խաղադաշտ դուրս կբերի հաջորդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում