Ավելանժի անունը կրող մարզադաշտը կփակվի անորոշ ժամանակով

Ավելանժի անունը կրող մարզադաշտը  կփակվի անորոշ ժամանակով

Ռիո դե Ժանեյրոյի Ժոաո Ավելանժի անունը կրող մարզադաշտը կփակվի անորոշ ժամանակով: Այս մասին որոշումը կայացրել է քաղաքի ղեկավարությունը: Պատճառը վթարային տանիքն է , որը վտանգ է ներկայացնում հատկապես մարզասերների համար:

Ռիոյի քաղաքագլուխը հայտարարել է, որ մարզադաշտում նախատեսված է անցկացնել 2016 թ. օլիմպիական խաղերի աթլետիկական մրցաշարը:

Նշենք, որ ստադիոնը կառուցվել է 2007 թվականին և տեղավորում է 47 հազար
մարդ:

Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում