Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը հաղթեց Վասիլի Իվանչուկին
27/03/2013 21:39
Նմանատիպ
Հավակնորդների մրցաշարի ավարտին հաշված օրեր են մնացել: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցում էր Վասիլի Իվանչուկի հետ: Այսօր, հայ շախմատիստին հաջողվեց առավելության հասնել մրցակցի հանդեպ և հաղթանակ տոնել 30-րդ քայլին: Հիշեցնենք, որ այս շախմատիստների միջև կայացած առաջին պարտիայում ևս հաղթել էր Լևոն Արոնյանը:
Նշենք, որ Վլադիմիր Կրամնիկը հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին, Մագնուս Կարլսենը` Բորիս Գելֆանդին, իսկ Թեյմուր Ռաջաբովն ու Պյոտր Սվիդլերը վաստակել են կեսական միավոր:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը 6.5 միավորով երկրորդն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում