Ֆերեյրա. Չեխը «Չելսի» եկավ ու գերեց բոլորին

Ֆերեյրա. Չեխը «Չելսի» եկավ ու գերեց բոլորին

«Չելսիի» պաշտպան Պաուլու Ֆերեյրան շնորհավորել է Պետեր Չեխին, ով Չեխիայի հավաքականում երեկ 100-րդ հանդիպումն անցկացրեց: Հիշեցնենք, որ չեխերը 3:0 հաշվով պարտության մատնեցին մեր հավաքականին.

-Սա հիանալի փաստ է, ես շատ ուրախ եմ նրա համար: Նա կարիերայի ընթացքում շատ վնասվածքներ է ունեցել, որոնք մեկ այլ ֆուտբոլիստի համար ճակատագրական կլինեին: Իսկ Չեխը հաղթահարեց: Ուրախ եմ, որ 100-րդ հանդպումն անցկացրեց հավաքականում, լիահույս եմ, որ նա դեռ երկար ժամանակ կպաշտպանի Չեխիայի դարպասը: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Երբ Չեխը «Չելսի» եկավ, գերեց բոլորին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում