«Ռեալը» պատրաստ է Մոուրինյոյի հեռանալուն ու դիտարկում է չորս մարզչի թեկնածություն

«Ռեալը» պատրաստ է Մոուրինյոյի հեռանալուն ու դիտարկում է չորս մարզչի թեկնածություն

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն կազմել է այն չորս թեկնածուների ցուցակը, ովքեր կարող են փոխարինել Ժոզե Մոուրինյոյին:

Տեղեկացվում է, որ հաջորդ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը կգլխավորի «Չելսին» ու այդ հարցով արդեն բանակցություններ է վարել Ռոման Աբրամովիչի հետ:

Punto Pelota-ի տեղեկացմամբ, Պերեսը դիտարկելու է հետևյալ մարզիչների թեկնածությունները’ Յուրգեն Կլոպ («Բորուսիա Դ.»), Անդրե Վիլաշ-Բոաշ («Տոտենհեմ»), Կառլո Անչելոտի («ՊՍԺ») ու Անտոնիո Կոնտե («Յուվենթուս»);

Ըստ ԶԼՄ-ների, գլխավոր ֆավորիտը համարվում է Անդրե Վիլաշ-Բոաշը, ով ձախողվեց «Չելսիում», սակայն հիմա հաջող է աշխատում «Տոտենհեմում»: Կլոպի ու Կոնտեի’ մադրիդյան թիմ տեղափոխվելու հավանականությունը շատ ցածր է գնահատվում: Իսկ ահա Անչելոտին այլընտրանքային տարբերակ է դիտարկվում:

Սակայն իտալացին մեկ կարևոր առավելություն ունի. նրանով հետաքրքրված է անձամբ Ֆլորենտինո Պերեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում