«Յուվենթուս». Վիդալը չի վաճառվում, բայց…
Նմանատիպ
«Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը իր վրա է հրավիրել մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը:
Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, չիլիացուն իրենց կազմերում ցանկանում են տեսնել «Ռեալը», «ՊՍԺ»-ն ու «Բավարիան»: Մոտ օրերս խաղացողի գործակալ Ֆերնանդո Ֆելիչեվիչը ժամանելու է Թուրին, սակայն դա չի նշանակում, որ «Յուվեն» պատրաստվում է բաժանվել Վիդալից:
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, թուրինյան ակումբի ղեկավարությունը դեռևս ցանկանում է պահել ֆուտբոլիստին: Սակայն այն դեպքում, եթե որևէ ակումբ նրա համար առաջարկի 30 մլն.-ից ոչ պակաս գումար, ապա «բյանկոներին» պատրաստ կլինի բանակցություններ սկսել:
Վիդալը Թուրին է տեղափոխվել 2011 թվականին, «Բայերից»’ 10,5 մլն. եվրոյի դիմաց: «Յուվենթուսի» կազմում նա անցկացրել է 71 խաղ ու դարձել 17 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում