«Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին
Նմանատիպ
«Տոտենհեմը» շարունակում է փոխարինող փնտրել Գարեթ Բեյլին, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա Լոնդոնից:
Շատ է խոսվել ուելսցու’ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին, ու շատ հավանական է, որ այս ամռանն այն իրականություն կդառնա:
Արդեն այժմ լոնդոնյան ակումբում մտածում են Բեյլի կորուստը կոմպենսացնելու մասին: Որպես հնարավոր տարբերակներ’ նշվում են «Այաքսի» առաջատար Քրիստիան Էրիքսենի, «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանի ու «Սևիլյայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյի անունները:
Այսօր սկսել է խոսվել նաև այն մասին, որ «շպորների» գլխավոր մարզիչ Անդրե-Վիլաշ Բոաշը դիտարկում է նաև Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թեկնածությունը ու ամռանը, հնարավոր է, նա հայտնվի Լոնդոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր «Բարսելոնայի», «Չելսիի», ինչպես նաև մանչեսթերյան երկու ակումբների’ «Սիթիի» ու «Յունայթեդի»’ Մխիթարյանի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում