Անդերսոնը կարող է վերադառնալ Պորտուգալիա

Անդերսոնը կարող է վերադառնալ Պորտուգալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը այդքան էլ գոհ չէ թիմում իր ներկայիս կարգավիճակից, ինչի համար էլ դիտարկում է կարիերայի շարունակման այլ տարբերակներ:

Manchester Evening News-ը տեղեկացնում է, որ պորտուգալական մի քանի ակումբներ ցանկանում են իրենց կազմում տեսնել հարավամերիկացի ֆուտբոլիստին:

Մասնավորապես, նրա նախկին ակումբ «Պորտուն» արդեն հաստատել է խաղացողի նկատմամբ իր հետարքրքրությունն ու ամռանը նրա ձեռքբերման համար քայլեր կձեռնարկի:

Նշենք, որ բրազիլացին Անգլիա է տեղափոխվել 2007 թվականին ու այդ ընթացքում 90-ից ավել հանդիպումներ է անցկացրել սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում