Սարատեն պատրաստվում է կարիերան շարունակել Արգենտինայում
28/03/2013 13:29
Նմանատիպ
«Լացիոյի» հարձակվող Մաուրո Սարատեն, ով ակումբի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերին, ցանկանում է վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնել է 26-ամյա ֆուտբոլիստի եղբայր Ռոլի Սարատեն:
-Իմ եղբայրը կարող է խզել պայմանագիրը «Լացիոյի» հետ: Նա ցանկանում է վերադառնալ Արգենտինա ու «Վելեսը» նրա համար իդեալական տարբերակ կլինի,- Ռոլիին մեջբերում են տեղական ԶԼՄ-ները:
Անցյալ շաբաթ հայտարարվել էր, որ «Լացիոն» պատրաստվում է տուգանել Սարատեին: Խաղացողը առանց ակումբի թույլտվության մեկնել էր հայրենիք’ վնասվածքը բուժելու, սակայն փոխարենը հայտնվել էր Մալդիվներում, ինչը զայրացրել էր հռոմեական ակումբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում