Բիլարդո. Ինձ համեմատում են Մոուրինյոյի, Սակիի ու Տրապատոնիի հետ, իսկ ինձ դուր է գալիս Կրոյֆը

Բիլարդո. Ինձ համեմատում են Մոուրինյոյի, Սակիի ու Տրապատոնիի հետ, իսկ ինձ դուր է գալիս Կրոյֆը

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բիլարդոն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել է, որ նրան շատ մասնագետների հետ են համեմատել: Կան մարդիկ, որոնք կարծում են, որ Բիլարդոն իր խաղային փիլիսոփայությամբ հիշեցնում է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

-Ասում եք, ինձ համեմատում են Մոուրինյոյի հե՞տ. հիշում եք, երբ ես ժամանեցի Իտալիա, ինձ ասացին, որ իմ աշխատանքով նման եմ Արիգո Սակիին ու Ջիովանի Տրապատոնիին: Ւսկ ինձ ամենաշատը հիացրել են Յոհան Կրոյֆի գլխավորած «Բարսելոնան» ու Հոլանդիայի հավաքականը,- ասել է Բիլարդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում