Գվարդիոլան Բարսելոնայում հանդիպել է Զամերի ու Ռումենիգեի հետ

Գվարդիոլան Բարսելոնայում հանդիպել է Զամերի ու Ռումենիգեի հետ

«Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բարսելոնայում հանդիպել է ակումբի սպորտային տնօրեն Մաթիաս Զամերի ու նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի հետ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչը Զամերի ու Ռումենիգեի հետ քննարկել է հաջորդ մրցաշրջանում թիմի աշխատանքն ու ապագա ծրագրերը:

Նշենք, որ «կապտանռնագույնների» ներկայացուցիչները այդքան էլ գոհ չեն Գվարդիոլայի այցից Բարսելոնա: Չի բացառվում, որ մարզիչը կփորձի համոզել ակումբի մի քանի աշխատակիցների’ իր հետ աշխատել «Բավարիայում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում