Մորատին հերքում է Մոուրինյոյի վերադարձի մասին լուրերը
28/03/2013 14:25
Նմանատիպ
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին նշել է, որ չի դիտարկում «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին’ իտալական ակումբ վերադարձնելու տարբերակը: Հիշեցնենք’ անձամբ պորտուգալացին օրերս հայտարարել էր, որ կարող է վերադառնալ «Ինտեր»:
-Ես տեքստային հաղորդագրություններ եմ փոխանակել Մոուրինյոյի հետ: Իհարկե, ինձ դուր է գալիս նրա սերն ու նվիրվածությունը «Ինտերի» նկատմամբ, սակայն հիմա վերադարձի համար լավագույն ժամանակահատվածը չէ: Ես նրա հետ համատեղ ծրագրեր չեմ քննարկել,- ասել է Մորատին իտալական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն իտալական ակումբը գլխավորել է 2008-2010 թվականներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում