ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Սուարեսին
28/03/2013 14:42
Նմանատիպ
«Լիվերպուլի» ու Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է որակազրկվել Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի հետ մրցավեճում մրցակցին հարվածելու համար: Խաղում, որում 2-0 հաշվով հաղթեցին չիլիացիները, Սուարեսը հարվածեց մրցակցի պաշտպան Գոնսալո Խարային: Այդ դրվագը դուրս մնաց մրցավարի ուշադրությունից, այդ պատճառով էլ խաղացողը խուսափեց պատժից:
Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ հանդիպման պաշտոնական անձանցից զեկույցների է սպասում, ինչից հետո որոշում կկայացնի, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում