Հյոնես. Չեմ ցանկանում կարծիք հայտնել Մոուրինյոյի մասին

Հյոնես. Չեմ ցանկանում կարծիք հայտնել Մոուրինյոյի մասին

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում չի ցանկացել խոսել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Նրան հարց է ուղղվել, թե կարող է արդյոք պորտուգալացի մասնագետը գլխավորել գերմանական ակումբը:

-Ես չեմ ցանկանում կարծիք հայտնել Մոուրինյոյի մասին, քանի որ նրա հետ անձամբ ծանոթ չեմ: Որպեսզի կարողանամ պատասխանել այդ հարցին, ապա պետք է խոսեմ նրա հետ: Սակայն ես խոսել եմ նրա մի շարք նախկին խաղացողների հետ, ու նրանք դրական կարծիք են հայտնել մարզչի մասին: Ասում են, որ նա շատ մոտ է ֆուտբոլիստների հետ: Նա խաղում է ԶԼՄ-ների հետ ու այնուհետև տանը ծիծաղում դրա վրա: Բնականաբար, նրա հեղինակությունը լավագույնը չէ, սակայն դա կապված չէ ֆուտբոլի հետ,- ասել է Հյոնեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում