Պրանդելի. Ի պատիվ Պապի` կցանկանայինք խաղալ Արգենտինայի հետ

Պրանդելի. Ի պատիվ Պապի` կցանկանայինք խաղալ Արգենտինայի հետ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ցանկանում է Հռոմի Պապի պատվին հանդիպում անցկացնել Արգենտինայի ընտրանու հետ:

-Մենք ընկերական հանդիպումներ ենք անցկացրել աշխարհի բոլոր լավագույն հավաքականների դեմ, բացառությամբ Արգենտինայի: Ուրախ կլինեինք այդպիսի հանդիպում անցկացնել ի պատիվ Պապի, ով ծնվել է Բուենոս-Այրեսում ու սիրում է ֆուտբոլը: Նա չէր կարող երազել ավելի լավ բանի մասին,- ասել է Պրանդելին:

Արգենտինայի ու Իտալիայի միջև վերջին հանդիպումը կայացել է 2001 թվականին, Հռոմում ու ավարտվել է արգենտինացիների հաղթանակով’ 2-1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում