Ռոման Բերեզովսկին ուրախ է Կոկորինի համար

Ռոման Բերեզովսկին ուրախ է Կոկորինի համար

«Իզվեստիա» թերթը ներկայացրել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու մեկնաբանությունն իր ակումբակից Ալեքսանդր Կոկորինի՝ թիմի հետ պայմանագրի երկարաձգման փաստի առիթով:

-Շատ ուրախ եմ ինչպես թիմի, այնպես էլ Ալեքսանդրի համար: Կոկորինն առանցքային ֆուտբոլիստ է դարձել թիմի համար: Նրա հետ «Դինամոն» դեռ շատ հաջողությունների կհասնի: Վստահ եմ, որ իմ բոլոր թիմակիցները նույնպես շատ են ուրախացել` այս լուրն իմանալով:

Մենք ուշադրություն չէինք դարձնում նրա՝ թիմից, իբր, հեռանալու խոսակցությունների վրա և գիտեինք, որ Ալեքսանդրը միշտ ուրախ է եղել «Դինամոյի» գույները պաշտպանել:

Հետևաբար, ղեկավարության նման որոշումը համարում եմ խելամիտ և հաջող, ինչը մեծ օգուտ կբերի թիմին:

Նաև ուրախ եմ մեր երկրպագուների համար, որոնք միշտ աջակցում են մեզ և, հավանաբար, անհամբերությամբ սպասում էին այն պահին, թե երբ Կոկորինը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ,- ասել է Բերեզովսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում