Դաժանությունը` ֆուտբոլում (տեսանյութեր)
Նմանատիպ
Ֆուտբոլային հանդիպումները հաճախ որևէ ֆուտբոլիստի կամ երկրպագուի աննորմալ պահվածքի պատճառով վերածվում են իսկական քաոսի: Ծեծկռտուք, վիրավորանքեր, որոնք ոչ միայն խափանում են ֆուտբոլային տոնը, այլև դաջվում շատերի հիշողությունների մեջ և ժամանակ առ ժամանակ դառնում քննարկումների առիթ:
Էրիկ Կանտոնայի սկանդալներից ամենահիշարժանն ու քննարկվածը տեղի ունեցավ 1995 թվականի հունվարի 25-ին: Զայրանալով երկրպագուի վիրավորական բացականչություններից’ Կանտոնան ցատկեց խաղադաշտից դուրս և կարատեիստի ոճով հարվածեց երկրպագուին: Դեպքից հետո Կանտոնային արգելեցին խաղալ մինչև 1996 թվականի սեպտեմբեր: Բացի այդ մարտին դատարանը նրան նախ դատապարտեց երկու տարվա ազատազրկման, ապա որոշումը մեղմվեց, և Էրիկը 120 ժամ հասարակական աշխատանք կատարեց:
«Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարի հետ կապված սկանդալն անգլիական մամուլում մեծ քննարկումների, դժգոհությունների տեղիք տվեց: Հիշեցնենք, որ Ազարը հարվածեց գնդակ մատակարարող տղային:
Թեպետ Կարլոս-Չիլավերտ միջադեպը դաժան էր էթիկայի տեսակետից. Պարագվայի հավաքականի դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը Բրազիլիա-Պարագվայ (2:0) խաղից հետո թքեց Ռոբերտո Կարլոսի վրա:
Իսկ այս դեպքում կռվի հրահրողը երկրպագուն է..
Հետևեք մեզ նաև Telegram-ում