Մանչինին դժգոհ է, որ Կոմպանին խաղացել է Բելգիայի հավաքականում

Մանչինին դժգոհ է, որ Կոմպանին խաղացել է Բելգիայի հավաքականում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն իր դժգոհությունն է արտահայտել Վենսան Կոմպանիի` Բելգիայի հավաքականի կազմում վերջին հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ «քաղաքայինների» ավագը հունվարից վնասվածքի պատճառով չէր խաղում, սակայն Մակեդոնիայի հետ խաղից առաջ Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիլմոտսը որոշեց նրան խաղաժամանակ տրամադրել:

«Նա մեզ համար չի խաղացել շուրջ 60 օր… և հետո հանկարծ դուրս եկավ խաղադաշտ Բելգիայի հավաքականի կազմում: Ես հրաժարվում եմ հասկանալ այս ամենը: Կարծում եմ` ազգային հավաքականների մարզիչները գոնե երբմեն պետք է մտածեն նաև ակումբային ֆուտբոլի մասին, չէ՞ որ հենց մենք ենք վճարում ֆուտբոլիստներին:

Չգիտեմ` ինչպես է Կոմպանին իրեն զգում այս պահին: Հավաքականի կազմում խաղից մեկ շաբաթ առաջ նա պատրաստ չէր խաղադաշտ դուրս գալ»,-ասել է Ռոբերտո Մանչինին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում