Լևոն Արոնյանը պարտվեց Պյոտր Սվիդլերին և նահանջեց երրորդ հորիզոնական
28/03/2013 22:00
Նմանատիպ
Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով պարտվեց Պյոտր Սվիդլերին: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլին:
Այս տուրից հետո Արոնյանը մնաց 6.5 միավորով, ինչը հնարավորություն տվեց Վլադիմիր Կրամինկին շրջանցել նրան մրցաշարային աղյուսակում և 7 միավորով զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
Նշենք, որ Մագնուս Կարլսեն-Ալեքսանդր Գրիշչուկ, Վասիլի Իվանչուկ-Բորիս Գելֆանդ պարտիաները ավարտվել են ոչ-ոքի, իսկ Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ է տոնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը` 7.5 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում