Անչելոտին հույս ունի, որ Բեքհեմը «ՊՍԺ»-ում երկար կմնա

Անչելոտին հույս ունի, որ Բեքհեմը «ՊՍԺ»-ում երկար կմնա

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ Դևիդ Բեքհեմը եկող մրցաշրջանը ևս կանցկացնի փարիզյան ակումբի կազմում:

«Ես լիովին համամիտ եմ Բեքհեմի հետ պայմանագիրը երկրաձգելուն»,-ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Բեքհեմը «ՊՍԺ» տեղափոխվեց  ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը և հայտարարեց, որ նոր ակումբում աշխատած ողջ գումարը տրամադրելու է բարեգործական կազմակերպությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում