Ալթինթոփ. «Ռեալը» միայն Ռոնալդուն չէ

Ալթինթոփ. «Ռեալը» միայն Ռոնալդուն չէ

«Գալաթասարայի» կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը, ով անցած մրցաշրջանը անցկացրեց «Ռեալի» կազմում, խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում մադրիդյան թիմի հետ սպասվող դիմակայության մասին:

-Ես վատ հիշողություններ չունեմ «Ռեալի» մասին: Ես միայն լավ խոսքեր կարող եմ ասել այդ ակումբի մասին: Ինչ վերաբերում է դիմակայությանը, ապա մենք հնարավորություններ ունենք, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Առանցքայինը մեզ համար կարող է լինել մեր հարկի տակ կայանալիք հանդիպումը:

Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Սակայն «Ռեալը» միայն նա չէ, այն հիանալի թիմ է: Եթե մտածենք, որ միայն Ռոնալդուին կասեցնելով հաղթանակը մեր կլինի, ապա սխալ կլինի:

Մոուրինյոն մեծագույն մարզիչ ու մարդ է, ով շատ բան գիտի ֆուտբոլի մասին ու ամեն ինչ իր վերահսկողության տակ է պահում: Նա գիտի, թե երբ է հարկավոր ավելի մոտ լինել ֆուտբոլիստներին, ու երբ’ նրանցից տարածություն պահել,- ասել է թուրք ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում