Մակեդա. «Յունայթեդ» վերադառնալու իմաստ չկա

Մակեդա. «Յունայթեդ» վերադառնալու իմաստ չկա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ֆեդերիկո Մակեդան, ով ներկայումս վարձավճարով ելույթ է ունենում «Շտուտգարտում», նշել է, որ քիչ հավանական է իր կարիերան մանկունյական ակումբի շարունակելու հավանականությունը:

-«Յունայթեդում» ես ներդնում էի իմ բոլոր ուժերը, սակայն վնասվածքները խանգարում էին ինձ: Այժմ «Շտուտգարտում» ինձնից քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի հարմարվեմ այստեղ: Կարևոր է գտնել տեղ, որտեղ կարող ես աճել որպես ֆուտբոլիստ:

«Մանչեսթերում» դա անելը դժվար է, քանի որ ակումբը մեծ ուշադրության տակ է գտնվում ու այնտեղ միշտ հանդես են գալիս հիանալի խաղացողներ: Կարծում եմ’ այժմ իմաստ չկա վերադառնալու «Յունայթեդ»: Հնարավոր է’ դա անեմ ապագայում, սակայն ոչ հիմա,- ասել է Մակեդան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում