Ռոնալդուն շրջանցում է Սանտիլյանային

Ռոնալդուն շրջանցում է Սանտիլյանային

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության արտագնա խաղերում խփած գոլերի քանակով շրջանցել է Կառլոս Սանտիլյանային։

3,5 մրցաշրջանի ընթացքում նա մրցակցի հարկի տակ դարձել է 60 գոլի հեղինակ, իսկ Սանտիլյանայից նման ցուցանիշ գրանցելու համար պահանջվել է 17 տարի։ Ռոնալդուն այժմ հետապնդում է Ուգո Սանչեսին (70 գոլ, 7 մրցաշրջան), Ալֆրեդո դի Ստեֆանոյին (71, 11) և Ռաուլին (87, 16)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում