Վելան չի պատրաստվում վերադառնալ «Արսենալ»

Վելան չի պատրաստվում վերադառնալ «Արսենալ»

«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Կառլոս Վելան հերքել է այն լուրերը, թե առաջիկա ամռանը պատրաստվում է վերադառնալ Լոնդոնի «Արսենալ»:

-«Արսենալը» մեծ ակումբ է, որը ինձ Եվրոպայում դրսևորելու հնարավորություն է տվել: Ես միշտ կհիշեմ դա, սակայն ես այնտեղ հնարավորություն չէի ստանում, որին, կարծում եմ, արժանի էի: Ես շատ երջանիկ եմ «Ռեալ Սոսյեդադում» ու ցանկանում եմ մնալ այստեղ,- ասել է Վելան:

Հիշեցնենք’ մեքսիկացին «Արսենալի» ֆուտբոլիստ է համարվել 2005-2012 թվականներին, սակայն չի կարողացել իրեն լիարժեք դրսևորել Անգլիայում: Իսկ մեկ մրցաշրջան հաջողությամբ անցկացնելով «Ռեալ Սոսյեդադում»’ անցած ամռանը իսպանական թիմի հետ մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում