«Գալաթասարայը» պատրաստ է ձեռք բերել Ժերվինյոյին

«Գալաթասարայը» պատրաստ է ձեռք բերել Ժերվինյոյին

Կոտդիվուարցուն սպասում են Թուրքիայում:

Լոնդոնի «Արսենալի» եզրային կիսապաշտպան Ժերվինյոն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել իր ակումբը: Ինչպես տեղեկացնում է Webaslan-ը, 25-ամյա ֆուտբոլիստը գտնվում է թուրքական «Գալաթասարայի» հետաքրքրության շրջանակում: Բացի այդ, Ֆաթիհ Թերիմը, ով այս տարվա հունվարին պայմանագրեր ստորագրեց Դիդյե Դրոգբայի ու Ուեսլի Սնեյդերի հետ, պատրաստ է Ժերվինյոյի համար 14 մլն. եվրո վճարել:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը կոտդիվուարցի ֆուտբոլիստին ձեռք է բերել 2011 թվականին’ ֆրանսիական «Լիլից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում