Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ. ինձ սխալ են հասկացել

Հենրիխ Մխիթարյան. Ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ. ինձ սխալ են հասկացել

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Երևանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ամեն ինչ անելու է ամռանը ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու համար, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է իր այս հայտարարությունը:

-Ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ, ինչի համար շատ ուրախ եմ: Ակումբի հետ գործող պայմանագիր ունեմ մինչև 2015 թվականը: Դա ուղղակի հանդիպում էր ուսանողների հետ, ովքեր ինձ երբեմն հումորային հարցեր էին տալիս, ես էլ պատասխանում էի: Ինձ սխալ են հասկացել, քանի որ խոսքերս սխալ են մեկնաբանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում