Շահին. «Ռեալում» ես չձախողվեցի, իսկ Մոուրինյոն ինձ հիանալի էր վերաբերվում

Շահին. «Ռեալում» ես չձախողվեցի, իսկ Մոուրինյոն ինձ հիանալի էր վերաբերվում

«Ռեալի» կիսապաշտպան Նուրի Շահինը, ով այժմ վարձավճարով ելույթ է ունենում Դորտմունդի «Բորուսիայում», չի զղջում, որ ժամանակին միացավ «Արքայական» թիմին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Թուրք ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք ստացավ ու երկար ժամանակով դուրս մնաց կազմից, իսկ երբ վերադարձավ, Մոուրինյոն նրա հետ այլևս հույսեր չէր կապում:

-Մոուրինյոյի հետ աշխատելը մեծ պատիվ էր ինձ համար: Նա միշտ անկեղծ է եղել ինձ հետ: Միշտ մասնավոր զրույցներում ասել է ինձ ճշմարտությունը: Մարդիկ կարող են ասել, որ ես ձախողվեցի այնտեղ: Սակայն իրականում դա այդպես չէ,- ասել Շահինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում