Հյոնես. «Բավարիային» հետաքրքրում են ոչ միայն տիտղոսները, այլև Գվարդիոլայի փիլիսոփայությունը

Հյոնես. «Բավարիային» հետաքրքրում են ոչ միայն տիտղոսները, այլև Գվարդիոլայի փիլիսոփայությունը

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ ակումբը ճիշտ է վարվել’ պայմանագիր կնքելով Պեպ Գվարդիոլայի հետ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները;

Կատալան մասնագետը մյունխենյան ակումբը կգլխավորի հաջորդ մրցաշրջանից’ այդ պաշտոնում փոխարինելով Յուպ Հայնկեսին:

-Մենք հավատում ենք Գվարդիոլայի փիլիսոփայությանը: Տիտղոսներ հաղթելը կարևոր է, բայց նույնքան կարևոր է նաև ունենալ փիլիսոփայություն: Իսկ Գվարդիոլան դա ունի: Յուրաքանչյուր թիմ կցանկանար աշխատել այսպիսի մասնագետի հետ, ով շատ գիտելիքներ ունի: Իհարկե, նրա համար դժվար կլինի, եթե մենք այս մրցաշրջանում 2-3 տիտղոս նվաճենք: Սակայն կատարելագործման տեղ միշտ էլ կա,- ասել է Հյոնեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում