Զեեդորֆը կարող է որակազրկվել 12 խաղով

Զեեդորֆը կարող է որակազրկվել 12 խաղով

«Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը կարող է որակազրկվել 12 խաղով:

Սա կարող է տեղի ունենալ ֆուտբոլիստի 20-ամյա կարիերայում առաջին կարմիր քարտի պատճառով: Հոլանդացին մեղադրվում է իր թիմի ու «Մադեյրոյի» մրցավեճում մրցավարին վիրավորելու մեջ: Հիշեցնենք, որ Զեեդորֆը փոխարինվելու ժամանակ որոշեց խաղադաշտը չլքել այն տեղից, որը ցույց էր տվել մրցավարը: Վերջինիս խոսքերով, հոլանդացին իրեն ասել է. «Դու ծաղրածու ես, ես կհեռանամ այնտեղից, որտեղից ցանկանում եմ»: Անձամբ ֆուտբոլիստը հերքում է, որ նման բան է ասել մրցավարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում