«Սանթոսի» երկրպագուները սուլել են Նեյմարին
29/03/2013 15:07
Նմանատիպ
«Սանթոս»-«Մոգի Միրիմ» մրցավեճում, որում գրանցվեց 2-2 հաշիվը, տանտերերի երկրպագուները սուլել են իրենց թիմի առաջատար Նեյմարին: Նշենք, որ սա չորրորդ անընդմեջ խաղն էր, որ բրազիլացին չկարողացավ գոլի հեղինակ դառնալ: Խաղից հետո նա նշեց.
-Ես տխուր եմ: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն սուլում կան քննադատում են, առավել ևս այն դեպքում, երբ ես շատ բան եմ արել այս ակումբի համար,- ասել է Նեյմարը:
-Ինչ վերաբերում է իմ կարիերայի ներկայիս ոչ ամենալավ պահերին, ապա ես չեմ ցանկանում այդ մասին մտածել: Մենք չգիտենք, թե ինչ կլինի վաղը, հետևաբար չեմ կարող խոսել ապագայի մասին: Ես գուշակ չեմ, որպեսզի կանխատեսեմ, թե ինչ կլինի ապագայում,- ավելացրել է նա esporte.uol.com.br-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում