Յուրա Մովսիսյանը կրկին մարզվում է ընդհանուր խմբի հետ
29/03/2013 16:36
Նմանատիպ
Այսօր Մոսկվայի «Սպարտակի» մարզումը սկսվել է առավոտյան 10:45 րոպեին: Ֆուտբոլիստները մարզումն անցկացրել են ուսումնամարզական բազայի արհեստական խոտածածկի վրա:
Այսօրվանից ընդհանուր խմբին են միացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և պաշտպան Սերգեյ Բրիզգալովը: Նշենք, որ նրանք երեկ առանձին ծրագրով վերականգնողական մարզում էին անցկացրել:
Այս մասին հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը: