Չառը ցանկանում է մենամարտել Հեյի հետ

Չառը ցանկանում է մենամարտել Հեյի հետ

Գերծանրաքշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին թեկնածու Մանուել Չառը պատրաստվում է մենամարտել Դևիդ Հեյի հետ: Մարտը ծրագրված է անցկացնել հունիսի 29-ին.

-Լսել եմ, որ Հեյը դեռ մրցակից է փնտրում: Որոնումների կարիք չկա: Ես այստեղ եմ ու սպասում եմ: Հեյն ինքն է ասել, որ Կլիչկոն ինձ չի հաղթել, պարզապես դադարեցրել են մարտը: Առաջվա պես ցանկանում եմ Կլիչկոյից ռեվանշ վերցնել: Հեյի հետ մարտը լավ միջոց կլինի: Ես պատրաստ եմ դրան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում