«Արսենալին» հարկավոր է ուժեղ վերջաբան

«Արսենալին» հարկավոր է ուժեղ վերջաբան

«Արսենալի» չեխ կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հույս ունի, որ լոնդոնյան ակումբին կհաջողվի  Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

-Ես հույս ունեմ, որ հաջորդ սեզոնում մենք կխաղանք Չեմպիոնների լիգայում: Իհարկե, դժվար առաջադրանք է, բայց անցյալ տարի մենք նման փորձ ունեցել ենք: Գիտենք, որ հնարավոր է ամեն ինչ, բայց դրա համար հետևողականություն է հարկավոր: Հուսամ` մեզ կհաջողվի ուժեղ վերջաբանով ավարտել այս սեզոնը ,- ասել է ֆուտբոլիստը: 

Հիշեցնենք, որ մրցաշարային սանդղակում լոնդոնյան ակումբը հինգերորդ տեղում է, իսկ Անգլիայի առաջնության շրջանակներում մարտի 30-ին թիմը կխաղա  «Ռեդինգի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում