Վիդիչ. Պետք չէ կորցնել զգոնությունը

Վիդիչ. Պետք չէ կորցնել զգոնությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը կոչ է անում իր թիմակիցենրին մրցաշրջանի ավարտին չկորցնել զգոնությունը և շարունակել պայքարել յուրաքանչյուր խաղում հաղթելու համար:

«Չի կարելի վստահ լինել հաղթանակի մեջ մինչև այն  պահը, երբ բարձրացնենք չեմպիոնական գավաթը: Անցյալ մրցաշրջանի հիշողությունները թարմ են, բայց ես աշխատում եմ չմտածել այդ մասին:

Եթե չունենայինք այս դառը փորձը, ապա արդեն հիմա կհայտարարեինք` չեմպիոն ենք: Սակայն նման անհաջողությունները ստիպում են շատ բաների մասին մտածել: Մենք հաստատապես որոշել ենք չկրկնել անցյալի սխալները:

Դեռ «Ման. Սիթիի»,«Չելսիի», «Արսենալի», «Վեսթ Բրոմվիչի» և «Սուոնսիի» հետ խաղեր ունենք, իսկ այս մրցակիցները կարող են միավորներ խլել: Այնպես որ, չի կարելի կորցնել զգոնությունը»,-ասել է Վիդիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում