Բեքհեմը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ

Բեքհեմը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոսել է իր կարիերայի ապագայի մասին: Հիշեցնենք, որ ակումբի հետ նրա պայմանագիրը կավարտվի մրցաշրջանի ավարտին, սակայն թիմի մարզիչ Անչելոտին հայտարարել է, որ ցանկանում է երկարաձգել 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը.

-Իմ տարիքում յուրաքանչյուր տարի դեր ունի: Կարծում եմ, ճիշտ եմ վարվել այս ժամկետով պայմանագիր կնքելով: Հիմա սակայն կարող եմ ասել, որ լավ եմ զգում Փարիզում և պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրս: 

Ես շատ եմ հարգում Անչելոտիին: Եթե նա ցանկանում է ինձ համոզել մնալ ակումբում, ես հպարտանում եմ դրանով: 

Կարող եմ ասել, որ երջանիկ եմ «ՊՍԺ»-ի կազմում: Թվում է, այստեղ 10 տարի է խաղում եմ,-ասել է Բեքհեմը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում