«Գալաթասարայի» նախագահ. Չենք վախենում «Ռեալից»

«Գալաթասարայի» նախագահ.  Չենք վախենում «Ռեալից»

«Գալաթասարայի» նախագահ Յունալ Այսալը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալի» հետ առաջիկա խաղի իր սպասելիքներից.

-Առաջնության այս փուլում թույլեր չկան: Կարծում եմ, հաղթելու համար բոլորի հնարավորությունները հավասար են: Յուրաքանչյուրը կարող է մյուսին հաղթել, այնպես որ չենք վախենում «Ռեալից»:

«Ռեալը» չափազանց ուժեղ է: Ժամանակակից ակումբներից լավագույններից մեկն է: Նրանց բյուջեն մի քանի անգամ ավելին է մերից, նրանց թիմում համաշխարհային աստղեր են խաղում: Բայց մենք էլ ձգտումներ ունենք:

Չենք պատրաստվում մարտից առաջ հանձնվել: Դուրս կգանք դաշտ ու կպայքարենք հաղթանակի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում