«Էվերթոնը» ցանկանում է պահպանել Մոյեսին
30/03/2013 13:13
Նմանատիպ
«Էվերթոնի» ներկայացուցիչ Բիլ Կենրայտը հուսով է, որ թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կշարունակի աշխատել «Գուդիսոն Պարկում»:
Մոյեսի պայմանագիրը լիվերպուլյան թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, ու կողմերը մինչև օրս նոր համաձայնագրի շուրջ համաձայնության չեն եկել:
-Հուսով եմ’ յոթ շաբաթ անց, երբ առաջնությունում անցկացնենք վերջին հանդիպումը, Դևիդը նոր պայմանագիր կկնքի ու արդյունքում կմնա ակումբում: Սա նրա համար ամենահեշտ որոշումը չէ, ու մենք մտնում ենք նրա դրության մեջ: Այդուհանդերձ, եթե նա որոշի հեռանալ այստեղից, ապա դա պետք է անի գլուխը բարձր պահած,- ասել է Կենրայտը Sky Sports-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում