«Բավարիային» հարկավոր է «Յուվենտուսի» պաշտպանը
30/03/2013 14:56
Նմանատիպ
«Յուվենտուսի» պաշտպան Ստեֆան Լիխտշտայները հայտնվել է «Բավարիայի» նշանառության տակ:
Ինչպես հայտնում է Goal.com-ը, Բունդեսլիգայի առաջատարը վաղուց է հետևում «Ծեր Սինյորայի» ֆուտբոլիստի ելույթներին: Տեղեկացվում է, որ մյունխենցիները մոտ ժամանակներս բանակցություններ կսկսեն շվեյցարացու տրանսֆերի համար:
Լիխտշտայների ներկայիս համաձայնագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2015 թվականին, սակայն Շտեֆանը արդեն հիմա մտածում է նոր աշխատատեղի մասին: Խաղացողի գնման գլխավոր թեկնածուները համարվում են «ՊՍԺ»-ն ու «Բավարիան», իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն. եվրո:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեյցարացին թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման’ դառնալով 4 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում